Լոնդոնի «Չելսիի» անգլիացի եզրային հարձակվող Քոուլ Պալմերը ռեկորդ սահմանեց, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը։
«Ֆուլհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի տնային խաղում 22-ամյա ֆուտբոլիստը 16-րդ րոպեին բացեց հաշիվը։ Սա նրա 26-րդ գոլն է 2024 թվականին Պրեմիեր լիգայում։
Սա նոր ռեկորդ է Պրեմիեր լիգայի մեկ օրացուցային տարվա ընթացքում «Չելսիի» կազմում խփած գոլերով: Նախորդ ռեկորդը սահմանել էր Ջիմի Ֆլոյդ Հասելբեյնկը՝ 2001 թվականին։ Նա 25 գոլ էր խփել։
Պալմերի գոլի տեսանյութը։
«Չելսին» երկրորդ խաղակեսի դրությամբ հաղթում է 1-0 հաշվով։