Logo

«Քյոլնի» գլխավոր մարզիչ. «Ադամյանը երբեք չի հանձնվում»

21:48 / 18.03.2024Ֆուտբոլ
null

Գերմանական «Քյոլնի» գլխավոր մարզիչ Թիմո Շուլցը գովել է թիմի հայ հարձակվող Սարգիս Ադամյանին:

«Նա լավագույններից մեկն էր «Բայերի» և «Բորուսիայի» դեմ խաղերում, իսկ «Լայպցիգի» դեմ մրցավեճում կարողացավ գոլ խփել: Ադամյանը վազում է, կռվում, ստանում գնդակը, հայտնվում է գրոհների եզրափակիչ հատվածում, երբեք չի հանձնվում։ Վճռական հանդիպումներում Սարգիսը մեզ պետք կգա, նա գոլային հոտառություն ունի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է express.de-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքական չհրավիրված Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում «Քյոլնի» կազմում մասնակցել է 14 խաղի, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: «Լայպցիգի» դեմ 26-րդ տուրի տնային խաղում (1-5) 30-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությոնում:

«Քյոլնը» Բունդեսլիգայի 26 տուրից հետո 18 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ