Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Քյոլնը» տանը 2-0 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ:
Տանտերերը Ֆարիդ Ալիդուի և Յան Տիլմանի ջանքերով 2-րդ խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը:
«Քյոլնի» կազմում 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադամյանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ:
Այս հաղթանակից հետո Տիմո Շուլցի թիմը 15 միավորով 16-րդն է, «Այնտրախտը» 6-րդն է 31 միավորով:
Բունդեսլիգա, 20-րդ տուր
«Քյոլն» - «Այնտրախտ»՝ 2-0
Ֆարիդ Ալիդու, 67, Յան Տիլման, 80


