Logo

«Քյոլնը» պարտվեց, Ադամյանը մասնակցեց խաղին

01:27 / 17.02.2024Ֆուտբոլ
null

«Քյոլնը» Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի մեկնարկային խաղում ընդունեց Բրեմենի «Վերդերին» և պարտվեց 0-1 հաշվով: Խաղի միակ գոլը 70-րդ րոպեին խփեց «Վերդերի» գերմանացի հարձակվող Ջասթին Նջինման:

«Քյոլնի» կազմում 74-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 9-րդ հանդիպումն անցկացրեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

«Քյոլնը» 16 միավորով 16-րդ տեղում է, «Վերդերը» 29 միավորով 7-րդն է:

Բունդեսլիգա, 22-րդ տուր

«Քյոլն» - «Վերդեր»՝ 0-1 

Ջասթին Նջինմա, 70

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ