Logo

«Քյոլնը» վերադարձավ Բունդեսլիգա, Ռանոսն ու Ադամյանը մրցաշրջանի վերջին հանդիպումներն անցկացրին

20:24 / 18.05.2025Ֆուտբոլ
null

«Քյոլնը» մեկ տարի անց վերադարձավ Գերմանիայի Բունդեսլիգա։

Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթեց «Կայզերսլաուտեռնին»։

Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հրանտ Լեոն-Ռանոսը։

«Քյոլնը» 61 միավորով գրավեց առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը։

Մրցաշրջանի վերջին հանդիպումն անցկացրեց նաև Սարգիս Ադամյանը, որը «Յան Ռեգենսբուրգի» կազմում «Դարմշտադտի» դեմ արտագնա խաղում (1-3) փոխարինման մտավ 73-րդ րոպեին։

Ադամյանը վարձավճարով է խաղում «Յան Ռեգենսբուրգում». նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Քյոլնին»։

«Յան Ռեգենսբուրգը» 25 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակն ու դուրս մնաց Երկրորդ Բունդեսլիգայից։

2-րդ Բունդեսլիգա, 34-րդ տուր

«Քյոլն» - «Կայզերսլաուտեռն»` 4-0

Էրիկ Մարտել, 14, Լուկա Վալդշմիդտ, 29, Ֆլորիան Կայնց, 76, Մարկ Ուտ, 87

Չիրացված 11-մետրանոց` Լուկա Վալդշմիդտ, 56 («Քյոլն»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ