Logo

Ռաբիո. «Եթե նա խնդիրներ չունենար, Բելինգհեմի նման աստղ կլիներ»

13:36 / 11.06.2025Ֆուտբոլ
null

«Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն գովաբանել է իր թիմակից Մեյսոն Գրինվուդին, հայտնում է բրիտանական Daily Mail-ը:

«Մեյսոնն անհավանական ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ եթե նա խաղադաշտից դուրս խնդիրներ չունենար, հիմա Բելինգհեմի նման աստղ կլիներ: Նա փայլում է դաշտում, կարող է նույն հաջողությամբ հարվածել աջ ոտքով ու ձախ ոտքով, հեշտությամբ շրջանցում է մրցակիցներին:

Բախտավոր ենք, որ Մեյսոնը մեր թիմում է խաղում: Երբ նա կենտրոնացած է, խաղադաշտում հրաշքներ է գործում», - ասել է Ռաբիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ