Logo

Ռաբիոն կարող է տեղափոխվել «Բավարիա»

11:07 / 24.05.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է Bayern & Germany-ն:

Գերմանական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ուժեղացնել դաշտի միջին գիծը, և 28-ամյա ֆրանսիացին հիմնական թեկնածուն է:

Ռաբիոյի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ ֆուտբոլիստի գործակալն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ նոր պայմանագիր կկնքվի միայն աշխատավարձի բարձրացման դեպքում:

Ընթացիկ մրցաշրջանում Ռաբիոն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 46 խաղի, խփել 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրասնֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ