Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն նոր պայմանագիր չի կնքի ակումբի հետ և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հավանում է Ռաբիոյի խաղաոճը, սակայն կողմերը դեռ բանակցություններ չեն վարել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաբիոն բանակցում է Մյունխենի «Բավարիայի» հետ և հետաքրքրված է կարիերան Բունդեսլիգայում շարունակելու տարբերակով:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 46 խաղի, խփել 11 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


