Իտալական «Նապոլիի» պաշտպան Ռաֆա Մարինը վարձավճարով տեղափոխվեց «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Լա լիգայում, և իսպանական ակումբը ցանկության դեպքում հնարավորություն կունենա գնելու նրա տրանսֆերային իրավունքը:
Ռաֆա Մարինն Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրել է 4 հանդիպում, արդյունավետ գործողություն (գոլ, գոլային փոխանցում) չի կատարել:


