Logo

Ռաֆայել Մեհրաբյան. «Անին գերազանց դրսևորեց իրեն և միանգամից հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում»

Հեղինակ
Հրայր Նազարյան
23:18 / 27.10.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Չեռնոգորիայում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը նշանավորվեց Հայաստանի համար պատմական իրադարձությամբ։ Առաջին անգամ հայուհի բռնցքամարտիկը ոսկե մեդալ նվաճեց աշխարհամասի առաջնությունում։ Հայաստանի օրհներգը հնչեց 70 կգ քաշային Անի Հովսեփյանի հաղթանակի պատվին։ Մեկական բրոնզե մեդալ էլ հայկական թիմին ապահովեցին Եկատերինա Սիչևան (54 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ)։ Նրանց ելույթների մասին VNews-ին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել կանաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը։

- Կարելի՞ է ասել, որ այս առաջնությունում մեր մարզուհիները լիովին արդարացրին Ձեր սպասելիքները.

- Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ նրանց ելույթներից և գրանցված արդյունքից։ Առաջին անգամ կանանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավեց 6-րդ տեղը (մասնակցում էր 32 թիմ)։ Կարող էինք անգամ լավագույն եռյակում ընդգրկվել, եթե մրցավարները քառորդ եզրափակիչում գտնվեին բարձրության վրա և հաղթանակ շնորհեին Անուշ Գրիգորյանին և Էլիդա Քոչարյանին, որոնք, իմ կարծիքով, տուժեցին մրցավարական սխալից։ Երկուսն էլ միանգամայն արժանի էին մրցանակակիր դառնալուն։

- Այնուհանդերձ, պատմության մեջ առաջին անգամ հայուհին դարձավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Անի Հովսեփյանի ելույթը.

- Անին արժանիորեն դարձավ չեմպիոն մինչև 70 կգ քաշային կարգում։ Նա վաղուց պետք է հասներ նման արդյունքի։ Աշխարհի առաջնությունում մենամարտը սխալ կառուցելու պատճառով էր պարտվել իռլանդուհուն, որն այժմ տեղափոխվել է 75 կգ քաշային կարգ։ Պետք է նշեմ, որ այս առաջնության մեկնարկի նախօրեին Անին մրսել էր, ջերմում էր։ Դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ հյուրանոցում բավականաչափ ջերմություն չէին ապահովում։ Նույնիսկ մտավախություն ունեի, որ բուժանձնակազմը չի արտոնի նրա մասնակցությունը։ Չնայած առողջական խնդիր ունենալուն՝ մենամարտերի ընթացքում Անին գերազանց դրսևորեց իրեն և միանգամից հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։ Նա մերձամարտում այնքան տպավորիչ էր աշխատում, որ անգամ գերազանցում էր բազում տղամարդ բռնցքամարտիկների։ Բոլոր երեք մենամարտերում մի քանի անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցուհիներին։ Առաջինն Անիի հարվածների ուժը զգաց հունգարացի մարզուհին, որը երկրորդ ռաունդում հրաժարվեց պայքարը շարունակելուց։ Մինչդեռ, հունգարուհին այնպիսի տպավորիչ տվյալներ ուներ, որ սկզբում վախենում էի, որ հանկարծ Անին հարված բաց չթողնի։ Իսկ մեր մարզուհին ոչ միայն անսասան մնաց, այլև ինքը մրցավարներին ստիպեց երկու անգամ բացել հաշիվը։ Նույն ընթացքն ունեցավ Չեռնոգորիան ներկայացնող մարզուհու հետ մենամարտը, բայց այն տարբերությամբ, որ վերջինս դիմացավ երեք ռաունդ։ Նրան էլ մեծ առավելությամբ հաղթելուց հետո Անին եզրափակիչում վստահորեն գերազանցեց նաև իռլանդուհի Քրիստինա Դեսմոնդին։ Մրցավարները գրանցեցին 4-1 արդյունք, սակայն Անիի առավելությունն այնքան ահռելի էր, որ կարծում եմ՝ հաշիվը պետք է լիներ 5-0։ Այնտեղ մի լեհ մրցավար կար, որը չգիտես ինչու անընդհատ աշխատում էր Հայաստանի ներկայացուցիչների դեմ։ Հենց նա էր այդ 1 միավորը շնորհել իռլանդուհուն։ Ինչևէ, Անին արժանիորեն նվաճեց ոսկե մեդալը և ընդունեց նաև արտասահմանցի ճանաչված շատ մասնագետների շնորհավորանքները։ Նա առանձնանում էր իր տեխնիկական և տակտիկական պատրաստականությամբ։

- Անիի մասնակցությամբ ո՞ր մենամարտն առավել տպավորեց Ձեզ.

- Թերևս, առաջինը։ Ինչպես նշեցի, հունգարուհին ֆիզիկապես և տակտիկապես լավ պատրաստված բռնցքամարտիկ է, սակայն ոչինչ չկարողացավ հակադրել Անիին։ Մեր չեմպիոնը տպավորիչ էր գործում բոլոր մենամարտերում։

- Հաշվի առնելով, որ կանանց պայքարում երբեք բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն չէինք ունեցել՝ դժվա՞ր էր տրամադրվել եզրափակիչին.

- Լավ էինք պատրաստվել այդ մենամարտին։ Անին վստահորեն շահեց առաջին երկու ռաունդները, ինչը նշանակում է, որ հուզմունքի մասին խոսք չի կարող լինել։ Երրորդում մեր մարզուհուն խորհուրդ տվեցի մի փոքր թուլացնել տեմպը, որպեսզի հանկարծ վնասվածք չստանա։ Կարծում եմ՝ Անին արժանի էր նաև առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվելուն, սակայն այդ մրցանակը շնորհեցին 63 կգ քաշային կարգում հաղթած իռլանդուհուն։ Փոխարենը՝ Անին ընտրվեց Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիաների միության գործկոմի անդամ, ինչն անչափ պատվավոր է։ Եվ, ամենակարևորը, նա մեծ վստահություն ձեռք բերեց սեփական ուժերի նկատմամբ։ Համոզված եմ՝ սա նրա վերջին նվաճումը չէ։

- Անին կարո՞ղ է համանման արդյունք գրանցել նաև աշխարհի առաջնությունում.

- Ոչ միայն աշխարհի առաջնությունում, այլև Օլիմպիական խաղերում։ Դա է մեր հիմնական նպատակը։ Արդեն հաջորդ տարվանից սկսվելու են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը։ Առաջին ուղեգրերը խաղարկվելու են Եվրոպական խաղերում, որի մրցանակակիրներն իրավունք են ստանալու մասնակցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին։ Մնացած վարկանիշային մրցաշարերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն դեռ չկա։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանին բրոնզե մեդալներ ապահոված Եկատերինա Սիչևայի (54 կգ) և Սոնա Հարությունյանի (63 կգ) ելույթները.

- Անկեղծ ասած՝ Սիչևայից ավելին էի ակնկալում։ Չէի ասի, թե նա կիսաեզրափակիչում պարտվեց Չեռնոգորիայի ներկայացուցչին։ Այնուհանդերձ, Եկատերինան այնքան տպավորիչ չէր, որ նրան հաղթանակ շնորհեին տեղացու հետ մենամարտում։ Սակայն նույնիսկ դա չէ կարևորը. նա շարունակում է բնակվել Ռուսաստանում, բայց լիարժեք չի մարզվում այնտեղ, քանի որ չունի իր հետ նորմալ աշխատող մարզիչ և մարզումային պայմաններ։ Այնտեղ նա միայն վազքային վարժություններ է կատարում։ Հիմա ցանկանում է խնդրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին իրեն հնարավորություն ընձեռել՝ Հայաստանում մնալու և մարզվելու համար։ Ռուսաստանում նա ուներ անձնական մարզիչ, սակայն իմ ներկայությամբ զանգահարեց և հրաժարվեց նրա ծառայություններից, քանի որ վերջինս ոչինչ չէր անում։ Այդ պատճառով Սիչևան լիովին անպատրաստ ներկայացավ վերջին հավաքին։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի երեք հավաքի է մասնակցել։ Կարծում եմ՝ առաջիկայում Սիչևան Հայաստանում մնալու վերաբերյալ կզրուցի ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, որը, ի դեպ, իր ներկայությամբ շատ օգնեց մեր թիմին այս առաջնությունում. դա բավական էր, որ աղջիկներն ավելի լավ մասնակցեին։

- Ի՞նչ կասեք Սոնայի մասին.

- Նա առաջին անգամ էր բարձրացել մեծ ռինգ։ Առաջին մենամարտում հաղթեց վրացուհուն, ապա կիսաեզրափակիչում պարտվեց ուկրաինուհուն։ Նա հավասար պայքար մղեց Ուկրաինան ներկայացնող աշխարհի չեմպիոնի հետ, սակայն նկատեցի, որ դժվարանում է, և երկրորդ ռաունդում ընդհատեցի մենամարտը, որպեսզի Սոնան հանկարծ անտեղի հարված բաց չթողներ։

- Եվ չորս հայ մարզուհիներ մնացին առանց մեդալների. ի՞նչը պակասեց նրանց.

- Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) եղել է Եվրոպայի դեռահասների կրկնակի մրցանակակիր, բայց դեռ չունի մեծ ռինգի փորձ։ Առհասարակ, վատ էր, որ այս առաջնությունից առաջ չկարողացանք մասնակցել գեթ մեկ ստուգողական միջազգային մրցաշարի, որը շատ օգտակար կլիներ։ Հետաքրքրվում էինք, բայց կանանց մրցաշար պարզապես չկար։

Անուշ Գրիգորյանը (50 կգ) մեկնարկում մեծ առավելությամբ հաղթեց իր մշտական մրցակից ֆինն մարզուհուն, որին մինչև այդ պարտվել էր Բուլղարիայի մրցաշարում ու գերազանցել էր աշխարհի առաջնությունում։ Իսկ հաջորդ փուլում Անուշը մրցեց իտալուհու հետ, որին անցյալ տարի պարտվել էր Անգլիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Անուշի պարագայում փոքր-ինչ լարվածություն զգացվեց։ Նա անգամ խոստովանեց, որ իտալուհու փոխարեն կնախընտրեր հանդիպել աշխարհի չեմպիոն թրքուհի բռնցքամարտիկին։ Գրիգորյանն իրոք զիջեց իտալուհուն, բայց խոստացավ հաջորդ անգամ հաղթել նրան։ Կարծում եմ՝ այս քաշային կարգում մեդալ կորցրինք։ Անուշի վիճակահանությունն էլ հաջող չէր. նրան բաժին հասան դժվարին մրցակիցներ։

Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ) պարտվեց հետագայում Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած հունգարուհուն, որն իր ահռելի փորձի շնորհիվ առավելության հասավ մեր մարզուհու նկատմամբ։ Տաթևիկն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների մրցումների. նա պատանեկան տարիքային խմբում էլ հանդես գալու առանձնակի փորձ չունի։ Սակայն Խաչատրյանն օժտված է կամային բարձր որակներով, և համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում կհասնի արդյունքի։

Էլիդա Քոչարյանը (60 կգ), կարծում եմ, քառորդ եզրափակիչում չպարտվեց չեխ մարզուհուն, բայց նա փոքր-ինչ կաշկանդված էր։ Համոզված եմ՝ կարող էր մինչև իսկ չեմպիոն դառնալ։

- Ե՞րբ եք մտադիր սկսել նախապատրաստությունը հաջորդ մրցաշրջանին.

- Արդեն մոտ 10 օրից կվերսկսենք մարզումները։ Որոշել եմ, որ այսուհետ մեր հավաքականը միշտ կենտրոնացված մարզումներ է անցկացնելու։ Հաջորդ տարի ունենք աշխարհի առաջնություն և Եվրոպական խաղեր, որոնց  անհրաժեշտ է լավ մասնակցել։ Համոզված եմ՝ կստացվի։

- Քանի՞ օլիմպիական ուղեգրի հույս ունեք.

- Առնվազն՝ 3, առավելագույնը՝ 4։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

00:58 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Կադիմյանը կարիան կշարունակի Իտալիայում

00:19 / 28.07.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
«Մաքլարենը» երրորդ անընդմեջ Գրան պրիում դուբլ է գրանցել

23:50 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Հարոյանի նորամուտը Հունգարիայի առաջնությունում. «Կազինցբարցիկան» պարտվեց Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիային»

23:27 / 27.07.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Ինտերի» ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Բետիս»

22:56 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Կանանց Անգլիայի հավաքականը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

22:50 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Միլանը» հարցում է ուղարկել «Ռեալին»

21:56 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Տեն Հագի գլխավորությամբ «Բայերն» առաջին հաղթանակը տարավ

21:21 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Sky Sport. Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

20:54 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա ԱՊԼ-ում

Պաշտոնական
20:22 / 27.07.2025 • Սուսերամարտ

Յանա Եգորյանը` աշխարհի եռակի չեմպիոն

19:55 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բավարիան» խոշոր գումարով ձեռք կբերի Դիասին

19:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. ՄՅՈՒ-ն առաջարկ է ստացել Անտոնիի տեղափոխության համար

18:43 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Գամբոշը կհեռանա «Նոայից»

18:25 / 27.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Գերմանիայում

Պաշտոնական
17:40 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ալաշկերտը» հաստատեց վենեսուելացի վինգերի տրանսֆերը

Պաշտոնական
17:27 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Արսենալը» «Նյուքասլի» դեմ խաղում 84-րդ րոպեին հաղթանակ կորզեց

17:03 / 27.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Գոռ Խաչատրյանը` Եվրոպայի չեմպիոն, Հայկ Մինասյանը` փոխչեմպիոն

16:44 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ալ Նասրը» համաձայնեցրել է Ֆելիքսի տրանսֆերը

16:22 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ թիմի վինգերը տեղափոխվել է «Բայեր»

Պաշտոնական
15:57 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
19 և 17-ամյա ֆուտբոլիստների գոլերը հաղթանակ պարգևեցին «Բարսելոնային»

15:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Ինչու «Արսենալը» հրաժարվեց Շեշկոյից և ձեռք բերեց Դյոկերեշին

14:34 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

14:13 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ալաշկերտը» խոշոր գումար է վճարել 18-ամյա վենեսուելացու տրանսֆերի համար

13:39 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Էմերսոնը «Միլանից» տեղափոխվել է «Ֆլամենգո»

Պաշտոնական
13:21 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

12:43 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սպասվող ուշագրավ իրադարձություններ ու ռեկորդներ Fastex Պրեմիեր լիգայի 2025/26թթ. մրցաշրջանում

Բացառիկ
12:23 / 27.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-video-icon
Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը 7 մեդալ է նվաճել պատանեկան ԵԱ-ում

12:08 / 27.07.2025 • Բասկետբոլ

Լուկա Դոնչիչը կարևոր հարցով հեռացել է Սլովենիայի հավաքականի ճամբարից

11:42 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ինտեր Մայամին» առանց Մեսիի չի հաղթել

11:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ֆերնանդեշի դուբլը հաղթանակ է պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

11:07 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել, «Ֆերենցվարոշն» առաջնությունը սկսել է ոչ-ոքիով

10:49 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ցրվենա Զվեզդան» 7 գոլ է խփել, Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին

10:17 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Դե Ռիդերը հաղթել է Ուիթաքերին

03:07 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սաուդյան միջամտություն. Ֆելիքսի ապագան կտրուկ փոխվելու շեմին է

00:45 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նապոլին» նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
00:28 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

00:12 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Քեյնի անհավատալի կասեցումը մարզման ժամանակ

23:34 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Վե՞րջ. «Բարսայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը

22:58 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սլոթը հաստատել է, որ Ջո Գոմեսն Աքիլեսյան ջլի վնասվածք ունի

22:24 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ