Logo

Ռաֆայել Նադալն ասել է՝ ով է արժանի Laureus մրցանակին (տեսանյութ)

15:22 / 21.02.2023Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, աշխարհի 6-րդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, որը Laureus-ի վարկածով տարվա լավագույն մարզիկի կոչման հավակնորդների թվում է, կարծում է, որ մրցանակը պետք է ստանա աշխարհի նորընծա չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

«Ինձ համար մեծ պատիվ է Laureus մրցանակի հավակնորդների թվում կրկին հայտվելը, սակայն այս տարի... Առա՛ջ Մեսի, դու արժանի ես»,- սոցցանցերում գրել է թենիսիստը:

Այս տարի Laureus մարզաշխարհի ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի համար կպայքարի 6 մարզիկ.

  • Կիլիան Մբապե (ֆուտբոլ, Ֆրանսիա)
  • Լիոնել Մեսի (ֆուտբոլ, Արգենտինա)
  • Մաքս Ֆերստապեն (Ֆորմուլա-1, Նիդերլանդներ)
  • Արման Դյուպլանտիս (ձողացատկ, Շվեդիա)
  • Ռաֆայել Նադալ (թենիս, Իսպանիա)
  • Ստեֆեն Կարի (բասկետբոլ, ԱՄՆ)

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը պատվավոր մրցանակին արժանացել է 2011 թվականին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ