«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալը համատեղ լուսանկար է հրապարակել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ։
Ֆեդերերն այցելել է Նադալի ակադեմիա, որը գտնվում է իսպանական Մալյորկայում։
«Իսկապես վայելեցինք միասին անցկացրած առավոտն ակադեմիայում»,- լուսանկարին կից գրել է լեգենդար իսպանացին:
👋🏼 @rogerfederer! Really enjoyed our morning together at the @rnadalacademy ! 🤗 pic.twitter.com/xtO9NrTz18
— Rafa Nadal (@RafaelNadal) July 17, 2025
39-ամյա Նադալը կարիերան ավարտել է 2024 թվականի նոյեմբերին։ Իսպանացին կարիերայի ընթացքում նվաճել է մենախաղի 92 տիտղոս։
43-ամյա Ֆեդերերը կարիերան ավարտել է 2022 թվականի աշնանը։ Նա իր անվան դիմաց գրանցել է ATP-ի 103 տիտղոս: