Logo

Ռաֆայել Նադալը վերադարձավ կորտ ու պարտվեց

14:46 / 31.12.2023Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն առաջին հանդիպումն է անցկացրել ծանր վնասվածքից ու տևական բացակայությունից հետո։

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարում 37-ամյա Նադալն իր հայրենակից Մարկ Լոպեսի հետ զուգախաղում մրցել է ավստրալացիներ Ջորդան Թոմփսոնի ու Մաքս Պյորսելի հետ ու պարտվել 2 սեթում՝ 4-6, 4-6։ Մրցախաղը տևել է 1 ժամ 14 րոպե։

Աշխարհի նախկին առաջին ռակետը կմասնակցի նաև Բրիսբենի մրցաշարի մենախաղին, որի առաջին շրջանում կմրցի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը կորտից բացակայում էր շուրջ մեկ տարի (347 օր)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ