Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը սոցցանցերում հայտնել է Ֆրանսիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին:
«Կկարոտեմ հավաքականում անցկարած յուրաքանչյուր րոպեն։ Եկել է նոր սերնդի ժամանակը։ Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց պետք է խաղաժամանակ տալ»,- գրել է 29-ամյա ֆուտբոլիստը։
Ռաֆայել Վարանը 2013 թվականի մարտի 22-ին էր նորամուտը նշել Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրած 93 խաղում խփել է 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Պաշտպանն ազգային թիմի կազմում 2018 թվականին Ռուսաստանում դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ երեք տարի անց նվաճել էր Ազգերի լիգայի խաղարկության գավաթը:
Նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Վարանը Ֆրանսիայի հավաքականին օգնել էր հասել եզրափակիչ, որտեղ Դիդյե Դեշամի թիմը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Արգենտինային (3-3, 11մ՝ 2-4):


