Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը որոշել է հեռանալ մանկունիական ակումբից, հաղորդում է L'Equipe-ը։
Ֆրանսիացին որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վարանը որոշել է փոխել քիչ խաղաժամանակի պատճառով ստեղծված իրավիճակը:
Այս մրցաշրջանում 30-ամյա ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 խաղ, խփել է 1 գոլ։
Ավելի վաղ հերքվել էր այն տեղեկությունը, թե Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է ֆրանսիացուն վերադարձնելու հեռանկարով:
Հիշեցնենք, որ Վարանը «Ռեալում» խաղացել է 10 տարի՝ 2011-ից 2021 թվականներին։


