Լեհաստանում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը:
61 կգ քաշային կարգում Մինասյանը գերազանցել է թուրք մարզիկներին: Պոկում վարժությունում նա 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում գրանցել է 144 կգ արդյունք, որով լավագույնն է եղել:
Երկամարտում Ռաֆիկ Մինասյանը գրանցել է 258 կգ արդյունք:

