Logo

Ռաֆինյա. «Այս տիտղոսը վստահություն կհաղորդի թիմին»

13:57 / 13.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տարած հաղթանակը (5-2), գրում է Marca-ն։

«Անչափ ուրախ եմ, քանի որ հաղթեցինք։ Ակումբի շահերն ամենաառաջնայինն են։ Ինձ համար կարևոր չէ՝ լա՞վ եմ խաղում, թե՞ վատ. ցանկանում եմ միայն տիտղոսներ նվաճել։ Այս տիտղոսը վստահություն կհաղորդի թիմին մրցաշրջանի մնացած հատվածի համար։

Գիտենք, որ «Ռեալը» հիանալի թիմ ունի, բայց կենտրոնացած ենք միայն մեր խաղի վրա։ Մենք կարող ենք պայքարել և հաղթել նաև այլ տիտղոսներ»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը։

28-ամյա եզրային հարձակվողն «Էլ կլասիկոյում» դուբլ էր գրանցել՝ խփելով «Բլաուգրանայի» երրորդ ու 5-րդ գոլերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ