«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան GQ-ին տված հարցազրույցում ասել է, որ բրազիլացիների կարգապահական խնդիրների մասին կարծրատիպերն այլևս արդիական չեն:
«Կարծում եմ՝ բրազիլացիների անկարգապահ լինելու մասին կարծրատիպերը պետք է թողնենք անցյալում: Իհարկե, կլինեն նաև առանձին դեպքեր, բայց ընդհանուր առմամբ բրազիլացի ֆուտբոլիստները մեր օրերում շատ պրոֆեսիոնալ են, նվիրված իրենց աշխատանքին ու նպատակասլաց:
Մենք միշտ էլ տաղանդներ ունեցել ենք, բայց հիմա ենք հասկանում ֆիզիկապես ու հոգեբանորեն ճիշտ պատրաստվելու կարևորությունը: Հիմա տեղին չէ խոսել բրազիլացիների անկարգապահ լինելու մասին, պետք է կոտրել այդ կարծրատիպը»,- ասել է Ռաֆինյան:


