Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան դարձել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հաղթող:
Բրազիլացին 14 խաղում 13 գոլ է խփել: Նա նաև մրցաշարի լավագույն ասիստենտն է` 9 գոլային փոխանցումով:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ակումբային գլխավոր եվրագավաթում հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր Միլանի «Ինտերին»:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ակումբային գլխավոր եվրագավաթը:


