«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը:
«Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է, որ նախադեպը չունի: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ:
Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի ու 10 ասիստի հեղինակ:


