Կատալոնական «Բարսելոնան» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: 28-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»:
Ավարտվող մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 56 խաղի, խփել 34 գոլ և կատարել 25 ասիստ: