Logo

Ռաֆինյան ու Տոռեսը վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում

23:57 / 23.10.2025• Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակման գծի առանցքային ֆուտբոլիստներ Ռաֆինյան ու Ֆերան Տոռեսը վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա Ռաֆինյան ազդրի վնասվածքի պատճառով մոտ 1 ամիս խաղի չի մասնակցել, իսկ Տոռեսն ազդրի մկանային ցավեր էր զգացել Իսպանիայի ազգային հավաքականի ճամբարում, ինչից հետո վերադարձել էր ակումբ և բաց թողել 2 հանդիպում:

«Բարսելոնան» հոկտեմբերի 26-ին «Էլ Կլասիկոյում» կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին»: Լա լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղը Երևանի ժամանակով 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ