Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
Կատալոնական ակումբից գոլով աչքի ընկան Ռաֆինյան ու Լամին Յամալը։
Տանտերերը 39-րդ րոպեից` Ռենատու Վեյգայի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 46 միավորով առաջին տեղում է, «Դեղին սուզանավը»` 35 միավորով չորրորդ։
Իսպանիայի Լա լիգա, 17-րդ տուր
«Վիլյառեալ» - «Բարսելոնա»` 0-2
Ռաֆինյա, 12 (11մ), Լամին Յամալ, 63
Հեռացում` Ռենատու Վեյգա, 39 («Վիլյառեալ»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


