Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 30-րդ տուրում ընդունեց «Լաս Պալմասին» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 59-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան: Հյուրերը 24-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, վերջին հույսի խախտման համար հեռացվել է իսպանացի դարպասապահ Ալվարո Վալեսը:
Չավիի գլխավորած թիմը 67 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում: Գործող չեմպիոնը 5 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Լաս Պալմասը» 37 միավորով 12-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 30-րդ տուր
«Բարսելոնա» - «Լաս Պալմաս»՝ 1-0
Ռաֆինյա, 59
Հեռացում՝ Ալվարո Վալես, 24 («Լաս Պալմաս»)


