Logo

Ռաջա Նայնգոլանն ազատ է արձակվել

00:56 / 29.01.2025Ֆուտբոլ
null

Բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանն ազատ է արձակվել, հայտնում է Vrtnews-ը։

36-ամյա ֆուտբոլիստը հունվարի 27-ին ձերբակալվել էր Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրամիջոցներ ներկրող հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով։

Հունվարի 29-ին գործը քննող դատավորը որոշել է նրան պայմանական ազատ արձակել։

Նայնգոլանի փաստաբան Օմար Սուիդին, խոսելով կատարվածի մասին, նշել է. «Նա ոչ թե կասկածվում է թմրամիջոցներ ներկրելու կամ դրա կիրառման, թրաֆիքինգի, այլ հանցավոր կազմակերպության անդամակցելու համար։

Հետաքննությունը, միանշանակ, կապված է թմրանյութերի հետ, բայց Նայնգոլանի դեպքում խնդիրը գումարի մեծ քանակն է։ Այժմ նա ազատության մեջ է, և նրան չի արգելվել ֆուտբոլ խաղալ»։

Հիշեցնենք, որ Ռաջա Նայնգոլանն այժմ հանդես է գալիս Բելգիայի երկրորդ լիգան ներկայացնող «Լոքերեն-Թեմսե» ակումբում, որի հետ օրեր առաջ է պայմանագիր կնքել։ Նա առավել հայտնի է իտալական ակումբներում` Միլանի «Ինտերում», «Ռոմայում» և «Կալյարիում» ունեցած մրցելույթներով։

Ռաջա Նայնգոլանի «Օլիմպիկոն» նորամուտի խաղում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ