Logo

Ռաջա Նայնգոլանը ձերբակալվել է

15:49 / 27.01.2025Ֆուտբոլ
null

Բրյուսելի ոստիկանությունը հունվարի 27-ի առավոտյան ձերբակալել է բելգիացի անվանի ֆուտբոլիստ Ռաջա Նայնգոլանին, գրում է HLN-ը։

36-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրամիջոցներ ներկրող հանցավոր խմբի հետ կապ ունենալու համար։ Մաքսանենգությունը պետք է տեղի ունենար Անտվերպենի նավահանգստում։ Գործի առթիվ Բելգիայում մոտ 30 տուն է խուզարկվել։

Նայնգոլանի ձերբակալությունը կազմակերպված հանցավորության դեմ մեծ հետաքննության մի մասն է: Հետաքննությունը կենտրոնացած է Բելգիայում ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ։

Բելգիացի ֆուտբոլիստի գործընկերներից մեկի անունը վաղուց շրջանառվում է մաքսանենգության հետ։ 2016թ. նա ԱՄՆ-ում դատապարտվել է ահաբեկչական «Հեզբոլահ» խմբավորման համար Բելգիայի Դյուրնի օդանավակայանով 1100 կիլոգրամ կոկաին տեսակի թմրանյութ տեղափոխելու համար։

Կիսապաշտպանն ու նրա գործընկերը ներդրում են կատարել The Aviation Factory Rad Lab ընկերությունում, որը ֆուտբոլիստների համար վարձակալում է շքեղ վիլաներ, մասնավոր ինքնաթիռներ ու դիջեյներ։

Ռաջա Նայնգոլանն այժմ հանդես է գալիս Բելգիայի երկրորդ լիգան ներկայացնող «Լոքերեն-Թեմսե» ակումբում, որի հետ օրեր առաջ է պայմանագիր կնքել։ Նա առավել հայտնի է իտալական ակումբներում` Միլանի «Ինտերում», «Ռոմայում» և «Կալյարիում» ունեցած մրցելույթներով։

Ռաջա Նայնգոլանի «Օլիմպիկոն» նորամուտի խաղում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ