Logo

Ռակիտիչ. «Յամալը մեր ժամանակ չէր լինի «Բարսելոնայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ»

22:12 / 30.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարծում է, որ Լամին Յամալը 2015 թ. չէր լինի ակումբի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ.

«Յամալը մեր ժամանակ չէր լինի «Բարսելոնայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Այդ ժամանակ մենք պատմության մեջ լավագույն հարձակման եռյակն ունեինք` Մեսի-Նեյմար-Սուարես։

Յամալը հիասքանչ խաղացող է։ Ինձ դուր են գալիս նրա ինքնավստահությունը և այն կիրքը, որով խաղում է։ Անհրաժեշտ է, որ նա հետագայում նույնպես հաճույք ստանա խաղից»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Ռակիտիչը կատալոնական ակումբում հանդես է եկել 2014-2020թթ., 310 խաղում խփել է 35 գոլ, կատարել 42 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ