Կատալոնական «Բարսելոնայի», իսպանական «Սևիլիայի», ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վերադարձել է եվրոպական ֆուտբոլ։
Խորվաթիայի առաջնությունում հանդես եկող Սպլիտի «Հայդուկի» կայքը հայտնում է, որ 36-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Համաձայնագիրն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Խորվաթ կիսապաշտպանի նախորդ ակումբը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբն» էր, որի կազմում հանդես էր գալիս այս տարվա հունվարից և 8 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ վերջերս «Հայդուկի» գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի անվանի մասնագետ Ջենարո Գատուզոն։


