Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Զալցբուրգում հանդիպել է Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
«Բորուսիան» ուսումնասիրել է, թե արդյոք Ռանգնիկը կարող է անմիջապես ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը, որը թափուր է մնացել Նուրի Շահինի հեռացումից հետո:
Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Ռանգնիկի պայմանագրի ժամկետը կավարտվի ամռանը:
Լրագրողի տեղեկություններով` Ռանգնիկը մտադիր է մերժել «Բորուսիային», գերմանական թիմը գլխավորելու ամենահավանական թեկնածուն խորվաթ մասնագետ Նիկո Կովաչն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դորտմունդյան ակումբում ցանկանում են` Կովաչը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնի մինչև ամառ, իսկ մասնագետն առնվազն մեկ տարվա պայմանագիր է ուզում:
🚨⚫️🟡 EXCL | Yesterday in Salzburg, there was a secret meeting between #BVB executives and Ralf #Rangnick!
— Florian Plettenberg (@Plettigoal) January 28, 2025
Borussia Dortmund explored whether Rangnick could take over the head coach position immediately. He is also considered a candidate for the summer. Rangnick’s contract as… pic.twitter.com/V2BYylByBH


