Ֆորմուլա-1-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի եղբայրը՝ Ռալֆ Շումախերը, խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:
Գերմանացին սոցցանցերում տղամարդ զուգընկերոջ հետ լուսանկար է հրապարակել։ 2001-2014 թվականներին նրա կինն է եղել մոդել Կորա Բրինկմանը:
Հիշեցնենք, որ Ռալֆ Շումախերը Ֆորմուլա 1-ում հանդես է եկել 1997-2007 թվականներին։


