Logo

Ռոմանո. Կիեզան կհայտավորվի Չեմպիոնների լիգային

21:26 / 24.09.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան կընդգրկվի ակումբի` Չեմպիոնների լիգայի հայտացուցակում, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մերսիսայդյան գրանդը հայտացուցակում փոփոխություն կատարելու հնարավորություն է ստացել ակումբի պաշտպան Ջեովանի Լեոնիի ծանր վնասվածքից հետո։

Liverpool Echo-ն գրում է, որ 2025/26 մրցաշրջանից առաջ է ՈՒԵՖԱ-ն փոխել տվյալ  օրենքը։ Ակումբներն այժմ թիմի որևէ ֆուտբոլիստի՝ 60 օրից ավելի շարքից դուրս մնալու դեպքում հնարավարություն ունեն մինչև Լիգայի փուլի 6-րդ տուրը փոփոխություն կատարելու հայտացուցակում։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ