Logo

Ռամոս. «Առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից»

23:28 / 17.03.2025Ֆուտբոլ
null

Մեքսիկական «Մոնտերեյի» նորեկ, լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերում գրառում է կատարել` մեկնաբանելով «Պումասի» դեմ խաղում (3-1) ստացած կարմիր քարտը:

«Շատ կարևոր արտագնա հաղթանակ դժվար մրցակցի դեմ խաղում: Հիմա ժամանակն է հանգստանալու և պատրաստվելու հաջորդ խաղին:

Ակնհայտ է` առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից։ +3, եկեք առաջ շարժվենք»,- գրել է 38-ամյա ֆուտբոլիստը:

Այդ կարմիր քարտը հոբելյանական 30-րդն էր իսպանացի պաշտպանի մարզական կարիերայում: Ռամոսը «Մոնտերեյի» կազմում 5 խաղում խփել է երեք գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ