«Սևիլիան» Լա լիգայի 30-րդ տուրում հյուրընկալվեց «Խետաֆեին» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 5-րդ րոպեին խփեց հյուրերի ավագ, իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը: Սա 38-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլն է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում, 6-րդը՝ բոլոր մրցաշարերում:
«Սևիլիան» 31 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, «Խետաֆեն» 38 միավորով 11-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 30-րդ տուր
«Խետաֆե» - «Սևիլիա»՝ 0-1
Սերխիո Ռամոս, 5


