Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի վնասվածքը լուրջ չէ, հայտնում է L’Equipe-ը:
36-ամյա պաշտպանը կհասցնի մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի 21-րդ տուրում ՊՍԺ-ն 3-1 հաշվով հաղթել էր «Մոնպելյեին»: Առաջին խաղակեսում Սերխիո Ռամոսն ու Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով փոխարինվել էին: Ֆրանսիացի հարձակվողը բաց կթողնի 3 շաբաթ։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Ռամոսը մասնակցել է 19 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում:


