«Մոնտերեյի» պաշտպան Սերխիո Ռամոսը, որը «Պումասի» դեմ Մեքսիկայի առաջնության 12-րդ տուրի խաղում կարմիր քարտ էր ստացել մրցակցին ոտքով հարվածելու համար, կարող է որակազրկվել երկար ժամանակով, գրում է Sport-ը:
Իսպանացի լեգենդար պաշտպանին, որն իր կարիերայի 30-րդ կարմիր քարտը ստացավ, սպառնում է մինչև 15-խաղյա որակազրկում: «Ռեալի» նախկին ավագը նաև տուգանք կմուծի, որը կկազմի 100-ից մինչև 3500 եվրո:
Ռամոսը փետրվարին է 1 տարվա պայմանագիր կնքել մեքսիկական ակումբի հետ։


