Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել:
38-ամյա ֆուտբոլիստը «Կրուս Ազուլի» դեմ Մեքսիկայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը:
Ընդամենը 9 րոպե անց «Մոնտերեյը» գոլ է բաց թողել, խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
«Մոնտերեյը» 16 միավորով 9-րդն է, «Կրուս Ազուլը»` 19 միավորով 5-րդը:


