Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից, աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին:
«Տարիներ շարունակ տանջվել եմ՝ խաղալով Մեսիի դեմ, իսկ հիմա հաճույք եմ ստանում նրա կողքին: Նա լավագույնն է այն խաղացողներից, որոնց երբևէ ստեղծել է ֆուտբոլը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» լեգենդը PSG TV-ի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ու Սերխիո Ռամոսը փարիզյան ակումբի գույները պաշտպանում են 2021 թվականից:
Նրանք միմյանց դեմ խաղացել են, երբ արգենտինացին ելույթ էր ունենում կատալոնական «Բարսելոնայում», իսկ իսպանացին՝ Մադրիդի «Ռեալում»:


