Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կայացան վերջին դիմակայությունների պատասխան խաղերը:
Գլազգոյի «Ռեյնջերսը» Նիդեռլանդներում Անտոնիո Չոլակի գոլի օգնությամբ 1-0 հաշվով հաղթեց Էյնդհովենի ՊՍՎ-ին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն կխաղա Եվրոպա լիգայում:
Թուրքական «Տրաբզոնսպորն» ու դանիական «Կոպենհագենը» 0-0 հաշվով ավարտեցին պատասխան հանդիպումը: Դանիայի չեմպիոնն առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, պատասխան խաղեր
«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 0-1 (առաջին խաղ՝ 2-2)
Անտոնիո Չոլակ, 60
«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Կոպենհագեն» (Դանիա)` 0-0 (առաջին խաղ՝ 1-2)


