Logo

Ռանիերի. «Ինձ հարկավոր են ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են լինել այստեղ»

14:26 / 18.12.2024Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի՝ «Գալաթասարայ» տեղափոխվելու մասին շշուկները:

«Յուրաքանչյուրն իր դերն ունի: Ուրախ եմ, որ Պաուլոն իմ թիմում է և խաղում է, եթե կարող է:

Եթե նա այլ առաջնահերթություններ ունի, ապա կողմերը պետք է պայմանավորվածության հասնեն: Եթե Դիբալան ցանկանում է հեռանալ, ապա միշտ դրա հնարավորությունը կա:

Ինձ հարկավոր են ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են այստեղ լինել»,- իտալացի մարզչի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Արգենտինացի հարձակվողը «Ռոմայում» է խաղում 2022 թվականից: Այս տարվա ամռանը նա մերժել էր Սաուդյան Արաբիայից ստացած հսկայական աշխատավարձով պայմանագիրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա