«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պատմական նվաճման է հասել հռոմեական դերբիներում։
Opta-ի հաղորդմամբ՝ 73-ամյա մասնագետն առաջինն է, որ Իտալիայի Ա Սերիայում «Լացիոյին» հաղթել է մեկնարկային չորս խաղերում։
«Ջալոռոսին» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 19-րդ տուրում 2-0 հաշվով պարտության է մատնել «Լացիոյին»։ «Ռոման» Ռանիերիի գլխավորությամբ «Լացիոյի» դեմ խաղերում երկու հաղթանակ տարել է նաև 2009/10, մեկ հաղթանակ էլ` 2010/11 մրցաշրջաններում։
Ռանիերին հռոմեական ակումբը երրորդ անգամ գլխավորել է 2024թ. նոյեմբերին։ Նա «Ռոման» մարզել է նաև 2009-11թթ. և 2019թ. մարտից հունիս։