«Ուոթֆորդը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Կլաուդիո Ռանիերին։
«Մենք միշտ հարգելու ենք Կլաուդիոյին՝ թիմն արժանիորեն ղեկավարելու ջանքերի համար, սակայն կարծում ենք, որ գլխավոր մարզչի փոփոխությունը նոր մասնագետին բավարար ժամանակ կտա՝ տաղանդավոր թիմի հետ նոր նպատակների հասնելու և ԱՊԼ-ում դիրքը պահպանելու համար»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ռանիերին «Ուոթդորդը» գլխավորել էր 2021 թվականի հոկտեմբերի 4-ին՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։ Իտալացու գլխավորությամբ անցկացրած 14 խաղում «Ուոթֆորդը» կրել է 11 պարտություն, երկու անգամ հաղթել և 1 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի։
«Ուոթֆորդն» ԱՊԼ-ի 20 տուրերից հետո վաստակած 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։


