«Ռոմայի» և մի շարք թիմերի նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, որի հետ «Ինտերն» ավելի ուժեղ կդառնա: Նրա հեռանալը մեծ կորուստ կլինի «Ռոմայի» համար, սակայն վստահ եմ՝ Մոուրինյոն կգտնի լուծումն ու կպահպանի թիմի մրցունակությունը: Ժոզեի ծրագիրը 3 տարով է, իսկ մեզ մնում է սպասել»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է siamolaroma.it-ը:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր»: Ըստ իտալական մամուլի՝ 33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով:
2021/22 մրցաշրջանում «ջալոռոսիների» կազմում հայ կիսապաշտպանն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնաոլվ 5 գոլի և 9 ասիստի հեղինակ:
Պորտուգալացի մասնագետի՝ հռոմեական ակումբի հետ պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:


