«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին գլխավորել է ֆրանսիական «Նանտը»:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը, իտալացի մասնագետը կնքել է 2-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարին Ռանիերիին ազատել էին «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից: 2015/16 մրցաշրջանում իտալացի մասնագետի օգնությամբ «Լեսթերը» դարձավ Պրեմիրեր լիգայի չեմպիոն, սակայն հաջորդ մրցաշրջանը հաջող չստացվեց ակումբի և հատկապես Ռանիերիի համար:
Անցած մրցաշրջանը «Նանտը» ավարտեց ֆրանսիական Լիգա 1-ի 7-րդ հորիզոնականում:

