Logo

Կլաուդիո Ռանիերին նշել է՝ որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը

20:17 / 22.11.2022Հայկական ֆուտբոլ
Կլաուդիո Ռանիերի

Իտալացի հանրահայտ մասնագետ Կլաուդիո Ռանիերին դեմ չէ գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը:

«Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան և ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը սոցցանցերում հայտնել է, որ հայ և ալբանացի երկու գործակալներ 71-ամյա մասնագետին հարցրել են, թե կցանկանա՞ գլխավորել Հայաստանի հավաքականը: Ռանիերին նշել է, որ տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի առաջարկ ստանալու դեպքում պատրաստ է գլխավորել Հայաստանի հավաքականը:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին: Բերեզովսկու գլխավորությամբ ազգային թիմն այս ամիս անցկացրել էր երկու ընկերական հանդիպում Կոսովոյի (2-2) ու Ալբանիայի (0-2) հետ: 

Կլաուդիո Ռանիերին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է իտալական, անգլիական, իսպանական և ֆրանսիական մի շարք ակումբներ: Հատկապես հիշարժան էր նրա գլխավորությամբ «Լեսթերի»՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնական տիտղոսի նվաճումը: Իտալացու նախորդ աշխատավայրն անգլիական «Ուոթֆորդն» էր, որը նա գլխավորել է 2021-2022-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ