Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում «Բոխում 2»-ի դեմ Արևմտյան Ռեգիոնալ լիգայի (Գերմանիայի չորրորդ լիգա) 14-րդ տուրի խաղում դուբլ է գրանցել և մեկ ասիստ կատարել:
22-ամյա ֆուտբոլիստի արդյունավետն խաղն օգնել է «Բորուսիայի» երկրորդ թիմին հաղթել 4-1 հաշվով:
Ռանոսը Ռեգիոնալ լիգայում անցկացրած 2 խաղում ունի նույնքան գոլ և նույնքան ասիստ: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Բորուսիայի» գլխավոր թիմի կազմում մեկ գոլ է խփել Բունդեսլիգայում:


