Գերմանիայի չորրորդ լիգայի` Արևմտյան Ռեգիոնալ լիգայի 15-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Բոխոլտին»։
Հյուրերի երկու գոլի ասիստն էլ կատարել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
22-ամյա ֆուտբոլիստը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանի 3 խաղում գրանցել է 2 գոլ ու 4 ասիստ։
«Բորուսիա Մյոնխենգլադբախ 2»-ը 29 միավորով երրորդ տեղում է, «Բոխոլտը»` 22 միավորով 9-րդ։
Գերմանիայի Արևմտյան Ռեգիոնալ լիգա, 15-րդ տուր
«Բոխոլտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ 2»` 0-2
Ֆրից Ֆլեկ, 23, Շառլզ Հերման, 39


