Logo

Ռանոսը 2 ամսվա ընդմիջումից հետո խաղաց Բունդեսլիգայում, «Բորուսիան» հաղթեց

01:26 / 06.12.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Մայնցին»:

Հյուրերի կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը նախորդ անգամ Բունդեսլիգայի հանդիպման մասնակցել էր հոկտեմբերի 5-ին:

«Բորուսիան» 16 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Մայնցը» 6 միավորով վերջին` 18-րդ տեղում է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր

«Մայնց» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 0-1

Դանի դա Կոստա, 58 (ինքնագոլ)

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ