2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով «Կայզերսլաուտեռնում» անցկացնելուց հետո հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վերադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա» և պատրաստվում է 2025/26 մրցաշրջանին:
21-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում մարզումային լուսանկարներ է հրապարակել:
Ռանոսը 2023 թվականի հուլիսից հանդիսանում է Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստ: