Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում:
«Վելբերտի» դեմ Արևմտյան Ռեգիոնալ լիգայի 27-րդ տուրի արտագնա խաղի 38-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ հավասարացնելով հաշիվը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
Ռանոսը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման, դարձել երեք գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիայի» երիտասարդական թիմը 27 միավորով 14-րդն է 18 թիմերի պայքարում, «Վելբերտը»՝ 21 միավորով վերջինը:
Գերմանիայի Արևմտյան Ռեգիոնալ լիգա, 27-րդ տուր
«Վելբերտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ-2»՝ 1-1
Ֆելիքս Հերզենբրուխ, 5 - Հրանտ-Լեոն Ռանոս, 38


