Գեորգի Հարությունյանը («Պուշկաշ Ակադեմիա»), Ստյոպա Մկրտչյանը («Օսիեկ») և Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա Մյոնխենգլադբախ») ժամանել են Երևան ու միացել Հայաստանի ազգային հավաքականի ճամբարին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաք է անցկացնում` պատրաստվելով աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին երկու հանդիպումներին։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Հունգարիայի թիմի դեմ, իսկ նոյեմբերի 16-ին Պորտուում կհանդիպի Պորտուգալիային։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


